ՔՊ-ն չմասնակցեց Գյումրու ավագանու նիստին. 4 խմբակցությունները նոր կանոնակարգ ընդունեցին


Գյումրու ավագանու 4 խմբակցություններն այսօր ավագանու 18 անդամով  նիստ են գումարել, նոր կանոնակարգ հաստատել, ըստ որի՝ նախատեսվում է 30 րոպե հատկացնել օրակարգից դուրս հարցերի, ևս 30 րոպե՝ ավագանի-բաժնի պետեր հարցուպատասխանի համար: Քննարկման առարկա է դարձել ճանապարհների վիճակը, նախատեսվող սուբվենցիոն ծրագրերը:


 


«Քաղաքացիական պայմանագիրը» դարձյալ չի մասնակցել նիստին: Ավելի վաղ հայտարարել էին, որ 4 ուժերը ձախողել են Գյումրու կառավարումը և պետք է հեռանան: 


 


 


Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան

Դիտումների քանակ4

Leave a comment