Քաջարանի թունելի շինարարությունը կավարտվի 2032 թվականին

https://arm.sputniknews.ru/20260715/qajarani-tuneli-shinararutjuny-kavartvi-2032-tvakanin-104672865.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56871047_201:0:1394:895_1920x0_80_0_0_f2c0dec45aedbd58008269b8a8ae06cf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

քաջարան, թունել, սյունիք

քաջարան, թունել, սյունիք

Բաժանորդագրվել

Ճանապարհային դեպարտամենից հայտնում են, որ թունելը համալրված կլինի ժամանակակից ինժեներական համակարգերով՝ օդափոխությամբ, ջրահեռացմամբ, հրդեհաշիջման ավտոմատ և կառավարման ավտոմատացված համակարգերով։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Դեպի Իրանի սահման տանող 7,2 կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարությունը կավարտվի 2032 թվականին։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Ըստ գերատեսչության` թունելի հորատման աշխատանքները իրանական կոնսորցիումը կսկսի մոտ ժամանակներս։ Ճանապարհային դեպարտամենտը հիշեցրել է, որ թունելը թույլ կտա շրջանցել Հայաստանի ամենաբարձրադիր լեռնանցքը, կկրճատի ճանապարհի ժամանակը մոտ 40 րոպեով և կվերացնի անբարենպաստ եղանակային պայմանների հետ կապված ռիսկերը։

Թունելը, ըստ գերատեսչության, համալրված կլինի ժամանակակից ինժեներական համակարգերով՝ օդափոխությամբ, ջրահեռացմամբ, հրդեհաշիջման ավտոմատ համակարգով և կառավարման ավտոմատացված համակարգով։

«Թունելի տակ մենք ունենալու ենք հատուկ ելք, որը օգտագործվել է տարահարման ժամանակ, եթե թունելում ինչ–որ խնդիր առաջանա»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ճանապարհային դեպարտամենտի հավաստմամբ` Քաջարանի թունելի շինարարության ավարտը նախատեսված է 2032 թվականին։

«Միևնույն ժամանակ, 51%-ով ավարտվել են 32 կիլոմետր երկարությամբ հատվածի աշխատանքները՝ Հայաստանի պետական սահմանից մինչև Քաջարան։ Այս հատվածում նախատեսվում է 32 կիլոմետր ճանապարհի կառուցում և վերակառուցում, հինգ տրանսպորտային հանգույցների, շուրջ մեկ կիլոմետր ընդհանուր երկարությամբ 2 թունելների և 15 կամուրջների կառուցում»,- ասված է հիմնադրամի տեսանյութում։

Քաջարան –Ագարակ 32 կմ ճանապարհատավածի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի վերջը։

Leave a comment