https://arm.sputniknews.ru/20260715/qajarani-tuneli-shinararutjuny-kavartvi-2032-tvakanin-104672865.html
Քաջարանի թունելի շինարարությունը կավարտվի 2032 թվականին
Քաջարանի թունելի շինարարությունը կավարտվի 2032 թվականին
Sputnik Արմենիա
Ճանապարհային դեպարտամենից հայտնում են, որ թունելը համալրված կլինի ժամանակակից ինժեներական համակարգերով՝ օդափոխությամբ, ջրահեռացմամբ, հրդեհաշիջման ավտոմատ և… 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T22:00+0400
2026-07-15T22:00+0400
2026-07-15T22:00+0400
քաջարան
թունել
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56871047_2:0:1593:895_1920x0_80_0_0_60822f58662376362c479942e43df288.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Դեպի Իրանի սահման տանող 7,2 կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարությունը կավարտվի 2032 թվականին։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։Ըստ գերատեսչության` թունելի հորատման աշխատանքները իրանական կոնսորցիումը կսկսի մոտ ժամանակներս։ Ճանապարհային դեպարտամենտը հիշեցրել է, որ թունելը թույլ կտա շրջանցել Հայաստանի ամենաբարձրադիր լեռնանցքը, կկրճատի ճանապարհի ժամանակը մոտ 40 րոպեով և կվերացնի անբարենպաստ եղանակային պայմանների հետ կապված ռիսկերը։Թունելը, ըստ գերատեսչության, համալրված կլինի ժամանակակից ինժեներական համակարգերով՝ օդափոխությամբ, ջրահեռացմամբ, հրդեհաշիջման ավտոմատ համակարգով և կառավարման ավտոմատացված համակարգով։«Թունելի տակ մենք ունենալու ենք հատուկ ելք, որը օգտագործվել է տարահարման ժամանակ, եթե թունելում ինչ–որ խնդիր առաջանա»,– նշված է հաղորդագրության մեջ։Ճանապարհային դեպարտամենտի հավաստմամբ` Քաջարանի թունելի շինարարության ավարտը նախատեսված է 2032 թվականին։«Միևնույն ժամանակ, 51%-ով ավարտվել են 32 կիլոմետր երկարությամբ հատվածի աշխատանքները՝ Հայաստանի պետական սահմանից մինչև Քաջարան։ Այս հատվածում նախատեսվում է 32 կիլոմետր ճանապարհի կառուցում և վերակառուցում, հինգ տրանսպորտային հանգույցների, շուրջ մեկ կիլոմետր ընդհանուր երկարությամբ 2 թունելների և 15 կամուրջների կառուցում»,- ասված է հիմնադրամի տեսանյութում։Քաջարան –Ագարակ 32 կմ ճանապարհատավածի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի վերջը։
քաջարան
թունել
սյունիք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56871047_201:0:1394:895_1920x0_80_0_0_f2c0dec45aedbd58008269b8a8ae06cf.jpg.webp
քաջարան, թունել, սյունիք
քաջարան, թունել, սյունիք
Ճանապարհային դեպարտամենից հայտնում են, որ թունելը համալրված կլինի ժամանակակից ինժեներական համակարգերով՝ օդափոխությամբ, ջրահեռացմամբ, հրդեհաշիջման ավտոմատ և կառավարման ավտոմատացված համակարգերով։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Դեպի Իրանի սահման տանող 7,2 կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարությունը կավարտվի 2032 թվականին։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Ըստ գերատեսչության` թունելի հորատման աշխատանքները իրանական կոնսորցիումը կսկսի մոտ ժամանակներս։ Ճանապարհային դեպարտամենտը հիշեցրել է, որ թունելը թույլ կտա շրջանցել Հայաստանի ամենաբարձրադիր լեռնանցքը, կկրճատի ճանապարհի ժամանակը մոտ 40 րոպեով և կվերացնի անբարենպաստ եղանակային պայմանների հետ կապված ռիսկերը։
Թունելը, ըստ գերատեսչության, համալրված կլինի ժամանակակից ինժեներական համակարգերով՝ օդափոխությամբ, ջրահեռացմամբ, հրդեհաշիջման ավտոմատ համակարգով և կառավարման ավտոմատացված համակարգով։
«Թունելի տակ մենք ունենալու ենք հատուկ ելք, որը օգտագործվել է տարահարման ժամանակ, եթե թունելում ինչ–որ խնդիր առաջանա»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ճանապարհային դեպարտամենտի հավաստմամբ` Քաջարանի թունելի շինարարության ավարտը նախատեսված է 2032 թվականին։
«Միևնույն ժամանակ, 51%-ով ավարտվել են 32 կիլոմետր երկարությամբ հատվածի աշխատանքները՝ Հայաստանի պետական սահմանից մինչև Քաջարան։ Այս հատվածում նախատեսվում է 32 կիլոմետր ճանապարհի կառուցում և վերակառուցում, հինգ տրանսպորտային հանգույցների, շուրջ մեկ կիլոմետր ընդհանուր երկարությամբ 2 թունելների և 15 կամուրջների կառուցում»,- ասված է հիմնադրամի տեսանյութում։
Քաջարան –Ագարակ 32 կմ ճանապարհատավածի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի վերջը։