Իրանի բանակը ԱՄՆ-ին ուղղված հայտարարությամբ է հանդես եկել.
«Իրանի բանակը, այլ զինված ուժերի աջակցությամբ, վճռական պատասխան կտա Միացյալ Նահանգների կողմից իրականացվող ագրեսիային»։
Ավելի վաղ Իրանի ԶՈՒ հաղորդել էր, որ ամերիկյան կողմը 13 հրթիռ է արձակել՝ հարվածներ հասցնելով Բեմպուրում Իրանի զինվորականների տեղակայման վայրերին, ինչի հետևանքով 7 զինվորականներ զոհվել են։
Fars-ի փոխանցմամբ՝ ամերիկյան նոր հարվածների հետևանքով տուժել է ավելի քան 260 իրանցի։