Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ առևտրի պալատի պատվիրակությանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ Առևտրի պալատում ընդունել է միջազգային հարաբերությունների, Մերձավոր Արևելքի և Թուրքիայի գծով ավագ փոխնախագահ Հուշեմ Չոքսիի գլխավորած պատվիրակությանը։

ԱՄՆ Առևտրի պալատի տվյալներով՝ պատվիրակության կազմում են Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի գծով փոխնախագահ Ջենիֆեր Միլը, ինչպես նաև Apple, Ardea Energy Technologies Inc., Ericsson AB, ExxonMobil, Herbalife, Illumina, Meta, Visa, Wabtec, Baker Hughes, bp, Boeing Global, Honeywell, J.P. Morgan, Lummus Technology, Marriott, Mastercard, Shell International, Azerbaijan Coca-Cola Bottlers LLC և Motorola Solutions ընկերությունների ղեկավարներ։

Leave a comment