https://arm.sputniknews.ru/20260715/araghchin-iranamn-eskalaciaji-fvonin-khandipi-katari-ishkhanutjunneri-het-104660692.html
Արաղչին Իրան–ԱՄՆ էսկալացիայի ֆոնին կհանդիպի Կատարի իշխանությունների հետ
Արաղչին Իրան–ԱՄՆ էսկալացիայի ֆոնին կհանդիպի Կատարի իշխանությունների հետ
Sputnik Արմենիա
Իրանի նախարարը մեկնում է Դոհա՝ Կատարի նախկին էմիրի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելու համար։ 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T17:42+0400
2026-07-15T17:42+0400
2026-07-15T17:43+0400
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի
կատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82879229_0:0:1200:676_1920x0_80_0_0_aafe4261ecc112f2db4b07c105d0ab93.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Դոհա, որտեղ հանդիպում կունենա Կատարի իշխանությունների հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի ԱԳՆ–ին։Նախարարը Դոհա է մեկնում՝ Կատարի նախկին էմիր Համադ բին Խալիֆա ալ Թանիի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելու համար։Նախարարությունը չի նշում` արդյոք կողմերը կքննարկեն Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացման հարցը, սակայն Թեհրանը հայտնել է, որ այս հարցի շուրջ կապի մեջ է Դոհայի հետ։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
կատար
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82879229_133:0:1200:800_1920x0_80_0_0_4b47fba8007849d9cf878c662d8077c7.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, կատար
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, կատար
Իրանի նախարարը մեկնում է Դոհա՝ Կատարի նախկին էմիրի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելու համար։
Նախարարը Դոհա է մեկնում՝ Կատարի նախկին էմիր Համադ բին Խալիֆա ալ Թանիի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելու համար։
«Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր մեկնել է Դոհա՝ հանդիպելու Կատարի պաշտոնական այրերին և ցավակցություն հայտնելու նախկին էմիրի մահվան կապակցությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը չի նշում` արդյոք կողմերը կքննարկեն Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացման հարցը, սակայն Թեհրանը հայտնել է, որ այս հարցի շուրջ կապի մեջ է Դոհայի հետ։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։