Այս տարվա հունվարից մինչև հունիս Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 մլն 128,640 հազար դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պետական մաքսային կոմիտեին։
Նշվում է, այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0,10%-ը։
Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը, ընդհանուր առմամբ, կազմել է 24 մլրդ 661,35 մլն դոլար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի