Ինչ ծավալի ապրանք է Ադրբեջանից Հայաստան ներկրվել այս տարվա վեց ամիսներին

Այս տարվա հունվարից մինչև հունիս Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 մլն 128,640 հազար դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պետական ​​մաքսային կոմիտեին։

Նշվում է, այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0,10%-ը։

Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը, ընդհանուր առմամբ, կազմել է 24 մլրդ 661,35 մլն դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment