Պաշտոնանկություններ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում․ ովքեր են հրաժեշտ տալու իրենց պաշտոններին

ArmLur.am-ի տեղեկություններով՝ պաշտոնանկություններ են սպասվում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ էկոնոմիկայի փոխնախարարները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։

Մենք տեղեկացանք, որ ազատման դիմում կներկայացնեն Տաթևիկ Սարգսյանը, Լիլյա Սիրականյանը, իսկ Էդգար Զաքարյանին պաշտոնանկ կանեն, բայց «կգործուղեն» այլ աշխատանքի։

Արդեն հայտնի է, որ իշխանությունները նպատակ ունեն «Արարատցեմենտ» գործարանը պետականացնել ու Էդգար Զաքարյանին նշանակել կառավարիչ։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Էկոնոմիկայի նախարարությունում «ճամպրուկները» փոխնախարարներն արդեն հավաքում են։ Նիկոլ Փաշինյանը միայն գոհ է նախարար Գևորգ Պապոյանից, ով կվերանշանակվի իր պաշտոնում։

Leave a comment