Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Հասարակություն

15.07.2026 | 14:02

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, քաղաքացու կողմից դիմում-բողոքի հիման վրա, Երևան քաղաքի, Շենգավիթ թաղամասի, Բագրատունյաց 1/6 հասցեում գործող հեղուկ գազի վաճառքով զբաղվող «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։ Այս մասին հայտնել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

«Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակի շահագործումը։ Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և գազալցակայանը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին: Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- ասված է հաղորդագրության մեջ

Leave a comment