Տաշիր Սամոն փորձում է վերականգնել պաշտոնյաներին ծրարով փող բաժանելու արատավոր երևույթը. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Մեր ձևով» շարժման անդամների վերջին հայտարարություններին:

«Հայաստանը չի լինելու որևէ միլիարդատիրոջ գրպանային պետություն, իսկ պաշտոնյաներին ծրարով փող բաժանողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Սերժի կառավարման տարիներին երանի տվող Տաշիր Սամոն փորձում է վերականգնել պաշտոնյաներին ծրարով փող բաժանելու արատավոր երևույթը:

Վերջինիս թիմակիցները արդեն հայտարարում են նախարարներին ծրարով փող բաժանելու մասին, ինչը պարզապես հանցագործություն է»,- գրել է Չախոյանը:

Leave a comment