Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի սթոուն» ընկերության աշխատակիցները պահանջում են ապակապարակնքել իրենց աշխատավայրը և հնարավորություն տալ վերադառնալ բնականոն աշխատանքի։
Աշխատակիցներից մեկը նշել է, որ ստեղծված իրավիճակը ծանր դրության մեջ է դրել բազմաթիվ մարդկանց, քանի որ նրանք ունեն ֆինանսական պարտավորություններ, վարկեր և կենցաղային ծախսեր։ Նրանց խոսքով՝ գործարանի երկարատև փակ մնալը վնասում է ոչ միայն իրենց, այլև նրանց ընտանիքներին, և պահանջում են հստակ պատասխաններ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։