Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխող նավ է հարձակման ենթարկվել

Քաղաքականություն

15.07.2026 | 12:24

Բաքուն հայտնել է, որ Օդեսայի ափերի մոտ Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխող նավը անօդաչու թռչող սարքի հարձակմանն է ենթարկվել։ Այս մասին լրատվամիջոցների հաղորդագրություններին ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։

Նշվում է, որ թուրքական Okean Maritime ընկերությանը պատկանող Atlas Bey քաղաքացիական առևտրային նավը հուլիսի 14-ին Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել տեղական ժամանակով 15:15-ի սահմաններում։

«Նավում եղել է Ադրբեջանի 11 քաղաքացի։ Ըստ առկա տեղեկությունների՝ նավապետից բացի, որն Ադրբեջանի քաղաքացի է, անձնակազմի մնացած անդամները տարվել են Օդեսայի ափ։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Ներկայում աշխատանքներ են տարվում նավապետին գտնելու համար»,- ասվում է  հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը մշտական ​​կապի մեջ է համապատասխան մարմինների հետ և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ Ադրբեջանի քաղաքացիներին հյուպատոսական օգնություն ցուցաբերելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment