Թուրքիայում Նեթանյահուին միջազգային հետախուզում են հայտարարել – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

«Սումուդ» մարդասիրական նավատորմի գործը քննող թուրքական դատարանը միջանկյալ որոշում է կայացրել՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Ինտերպոլի «կարմիր ծանուցման» միջոցով միջազգային հետախուզման մեջ հայտարարելու մասին։ Այս մասին հայտնում է Halk TV հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ աղբյուրի՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների 11-րդ դատարանը Նեթանյահուի և գործով անցնող այլ անձանց նկատմամբ ձերբակալության օրդեր է տվել՝ մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ազատությունից զրկելու, դաժան վերաբերմունքի, առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելու, կողոպուտի և տրանսպորտային միջոցների ապօրինի կալանավորման մեղադրանքներով։

Ավելի վաղ դատարանը Ստամբուլի դատախազության կազմած մեղադրական եզրակացության հիման վրա քրեական գործ էր հարուցել Նեթանյահուի և Իսրայելի 34 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Դատախազությունը նրանց համար պահանջում է ցմահ ազատազրկում։

2025 թվականի նոյեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազությունը Նեթանյահուի և Իսրայելի ղեկավարության նկատմամբ ձերբակալության օրդեր էր տվել՝ ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծությունների և մարդասիրական օգնության մատակարարմանը խոչընդոտելու մեղադրանքներով։

«Սումուդ» նավատորմը միջազգային քաղաքացիական մարդասիրական նախաձեռնություն է, որը միավորում է տասնյակ երկրների ակտիվիստների, բժիշկների և կամավորների։ Նախաձեռնության կազմակերպիչների խոսքով՝ առաքելությունների նպատակն է ծովային ճանապարհով մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել անկլավում տիրող իրավիճակի ու Իսրայելի կողմից իրականացվող ծովային շրջափակման վրա։

Alpha News

Leave a comment