ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումները շարունակվում են․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի և Միացյալ Նահանգների միջև շփումները շարունակվում են, այդ թվում՝ հուլիսի 14-ին։ Այս մասին նույն օրը ավելի ուշ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News»-ին տված հարցազրույցում։

Նրան խնդրել են պարզաբանել, թե երբ է վերջին անգամ խոսել Իրանի ղեկավարության ներկայացուցիչներից մեկի հետ։

«Ոչ թե ես անձամբ, այլ, ասենք, իմ ներկայացուցիչները։ Չնայած ես խոսել եմ նրանց հետ նախկինում։ Իսկ իմ ներկայացուցիչները, դե, իրականում, մեկ ժամ առաջ»,- պատասխանել է ամերիկացի առաջնորդը։ 

«Նրանք ուզում են գործարք կնքել։ Բայց ամեն անգամ, երբ կնքում են, սկսում են դրանք խախտել»,- պնդել է Թրամփը՝ նկատի ունենալով Իրանի իշխանություններին։

«Ես չեմ ուզում հիմա բանակցել։ Երեք օր առաջ մենք գործարք ունեինք»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։

Leave a comment