https://arm.sputniknews.ru/20260715/dzernarkutjunneri-ashkhatanqy-kasecvel-e-indz-cavecnelu-hamar-tsarukjani-ugherdzy-qkh-ic-104638742.html
Ձեռնարկությունների աշխատանքը կասեցվել է ինձ ցավեցնելու համար. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
Ձեռնարկությունների աշխատանքը կասեցվել է ինձ ցավեցնելու համար. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
Sputnik Արմենիա
Նա նշել է, որ ծրագրում է ստեղծել Հիսուս Քրիստոսի արձանի բացման արարողության աշխատանքային խումբ։ 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T11:18+0400
2026-07-15T11:18+0400
2026-07-15T11:19+0400
գագիկ ծառուկյան
ուղերձ
արձան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103411462_113:142:1689:1029_1920x0_80_0_0_40ae40d68c92bf77bc6587a248697884.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նոր հայտարարություն է արել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից՝ շնորհակալություն հայտնելով իրեն ցուցաբերած հանրային աջակցության համար և անդրադառնալով իրեն պատկանող ձեռնարկություններում աշխատանքների հարկադիր դադարեցմանը։Հուլիսի 6-ին Ծառուկյանի տանը խուզարկությանը զուգահեռ քննչական գործողություններ իրականացվեցին նրան պատկանող կամ նրա հետ փոխկապակցված շուրջ 2 տասնյակ ընկերություններում, որից հետո դռները կապարակնքվեցին։ Մինչ օրս վերսկսվել է միայն «Արարատցեմենտի» աշխատանքը (իշխանությունները պարբերաբար հայտարարում են գործարանի պետականացման գործընթաց նախաձեռնելու մասին- խմբ.), իսկ մյուս ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վերաբացել աշխատավայրերը։ Տարբեր տվյալներով՝ հարկադիր պարապուրդում է հայտնվել ավելի քան 10 հազար մարդ։Շեշտում է, որ ինքն արդեն վաղուց դուրս է եկել այդ ձեռնարկությունների կառավարումից, ոչ մի կապ չունի դրանց ընթացիկ հարցերի հետ, չի միջամտել աշխատանքներին։ Այնուհանդերձ, նրա խոսքով, բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների աշխատանքի կասեցումն արվում է իրեն ցավ պատճառելու համար։ Նա հույս է հայտնել, որ շուտով այդ ձեռնարկությունները կվերաբացվեն, քանի որ այդ աշխատանքներն առնվում են հազարավոր մարդկանց, այդ թվում նրանց, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Շեշտում է՝ սա մեծ վնաս է հասցնում և´ աշխատող քաղաքացիներին, և´ մեր երկրին։Ծառուկյանն անդրադարձել է նաև Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը՝ նշելով, որ նպատակ ունի ստեղծելու արձանի բացման արարողության աշխատանքային խումբ, իսկ բացմանը հրավիրվելու են մեծ թվով հեղինակավոր հյուրեր աշխարհի բոլոր ծայրերից, համաշխարհային ճանաչում ունեցող գործիչներ, պաշտոնական պատվիրակություններ և այլք։Նշենք, որ ավելի վաղ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ արձանի շինարարությունը շարունակվում է, բայց և մտահոգություն հայտնել, որ առաջիկայում կարող են խոչընդոտել շինարարական աշխատանքներին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103411462_176:132:1650:1237_1920x0_80_0_0_42c05e7c81334de35b6e107faefd305e.jpg.webp
գագիկ ծառուկյան, ուղերձ, արձան
գագիկ ծառուկյան, ուղերձ, արձան
Նա նշել է, որ ծրագրում է ստեղծել Հիսուս Քրիստոսի արձանի բացման արարողության աշխատանքային խումբ։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նոր հայտարարություն է արել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից՝ շնորհակալություն հայտնելով իրեն ցուցաբերած հանրային աջակցության համար և անդրադառնալով իրեն պատկանող ձեռնարկություններում աշխատանքների հարկադիր դադարեցմանը։
Հուլիսի 6-ին Ծառուկյանի տանը խուզարկությանը զուգահեռ քննչական գործողություններ իրականացվեցին նրան պատկանող կամ նրա հետ փոխկապակցված շուրջ 2 տասնյակ ընկերություններում, որից հետո դռները կապարակնքվեցին։ Մինչ օրս վերսկսվել է միայն «Արարատցեմենտի» աշխատանքը (իշխանությունները պարբերաբար հայտարարում են գործարանի պետականացման գործընթաց նախաձեռնելու մասին- խմբ.), իսկ մյուս ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վերաբացել աշխատավայրերը։ Տարբեր տվյալներով՝ հարկադիր պարապուրդում է հայտնվել ավելի քան 10 հազար մարդ։
«Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Աշխատող, բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են. հասկանո՞ւմ եք, թե դա ինչպիսի հարված է բիզնեսի ամբողջական ոլորտների համար՝ երկրի կտրվածքով, և ինչպիսի հարված է արդար քրտինքով վաստակող, աշխատող մարդկանց համար»,- գրում է Ծառուկյանը։
Շեշտում է, որ ինքն արդեն վաղուց դուրս է եկել այդ ձեռնարկությունների կառավարումից, ոչ մի կապ չունի դրանց ընթացիկ հարցերի հետ, չի միջամտել աշխատանքներին։ Այնուհանդերձ, նրա խոսքով, բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների աշխատանքի կասեցումն արվում է իրեն ցավ պատճառելու համար։
Նա հույս է հայտնել, որ շուտով այդ ձեռնարկությունները կվերաբացվեն, քանի որ այդ աշխատանքներն առնվում են հազարավոր մարդկանց, այդ թվում նրանց, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Շեշտում է՝ սա մեծ վնաս է հասցնում և´ աշխատող քաղաքացիներին, և´ մեր երկրին։
Ծառուկյանն անդրադարձել է նաև Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը՝ նշելով, որ նպատակ ունի ստեղծելու արձանի բացման արարողության աշխատանքային խումբ, իսկ բացմանը հրավիրվելու են մեծ թվով հեղինակավոր հյուրեր աշխարհի բոլոր ծայրերից, համաշխարհային ճանաչում ունեցող գործիչներ, պաշտոնական պատվիրակություններ և այլք։
«Ես ունեմ այն խոր, անխախտելի զգացողությունը, որ այդ արձանի կառուցումը մեր երկրի համար նոր, լուսավոր շրջան է բացելու։ Այդ արձանը մեր երկրի համար պետք է բացի նոր էջ, նոր հաջողություն։ Այն պիտի դառնա մեր ներքին համերաշխության, ազգային վերածննդի ու աշխարհին ներկայանալու մեր նոր խորհրդանիշը»,- եզրափակել է Ծառուկյանը։