Մեսրոպ Մեսրոպյանը և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին, մրցակցային միջավայրի զարգացմանը

Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչներին.

✅Սույն թվականի հուլիսի 14-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչների և փորձագետի հետ։

✅Հանդիպմանը քննարկվել են ՀԾԿՀ գործունեության հիմնական ուղղությունները և հանրային ծառայությունների ոլորտներում կիրառվող կարգավորումները, այդ թվում պետական մասնակցությամբ ընկերություններում։

✅Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սակագների սահմանման մեխանիզմներին, սակագնային մեթոդաբանությանը, ինչպես նաև այն մոտեցումներին, որոնք կիրառվում են էներգետիկայի, բնական գազի, ջրամատակարարման, հեռահաղորդակցության և այլ կարգավորվող ոլորտներում։

✅Կողմերը քննարկել են նաև ներդրումային ծրագրերի հաստատման գործընթացը, դրանց գնահատման չափանիշները և ներդրումների ազդեցությունը սակագների ձևավորման վրա։

✅Ներկայացվել են հանձնաժողովի կողմից կիրառվող կարգավորիչ գործիքները, որոնք միաժամանակ նպաստում են ծառայությունների որակի բարելավմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։

✅Հանդիպմանը առանձին անդրադարձ է կատարվել էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին, ինչպես նաև մրցակցային միջավայրի զարգացմանն ու ոլորտի հետագա կատարելագործման ուղղություններին։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment