Թուրքիան արագացնում է Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները

Թուրքիան արագացրել է Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները:

Այս մասին հայտնել է Yeşil Iğdır Gazetesi թուրքական պարբերականը՝ նշելով, որ Իգդիրի նահանգապետ Ֆըրաթ Թաշոլարը անձամբ է ծանոթացել Ալիջանի սահմանային անցակետում (Մարգարա սահմանային անցակետը հայկական կողմում-խմբագրի նշում) իրականացվող վերակառուցման և արդիականացման աշխատանքներին:

Նահանգապետը նշել է, որ գործընթացը, ինչպես սպասվում է, արագ կավարտվի:

Leave a comment