https://arm.sputniknews.ru/20260714/emn-ir-arjev-khndir-chi-drel-hargel-hh-inqnishkhanutjuny-grigvor-balasanjan-104616169.html
ԵՄ–ն իր առջև խնդիր չի դրել հարգել ՀՀ ինքնիշխանությունը. Գրիգոր Բալասանյան
ԵՄ–ն իր առջև խնդիր չի դրել հարգել ՀՀ ինքնիշխանությունը. Գրիգոր Բալասանյան
Sputnik Արմենիա
Քաղաքագետի կարծիքով` ԵՄ խորհրդատուների հայաստանյան առաքելության հիմնական շեշտադրումն արվելու է տեղական լրատվամիջոցները հսկողության տակ վերցնելու, դրանք… 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T21:50+0400
2026-07-14T21:50+0400
2026-07-14T21:50+0400
եվրամիություն
հայաստան
ռուսաստան
գրիգոր բալասանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/16/88106348_0:0:1600:901_1920x0_80_0_0_f5e19abd1a572bebdf2fed884b267e9b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Սուվերենության համար մղվող պայքարի քողի տակ Հայաստանում հակառուսականության քարոզչություն է տարվում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը։Հիշեցնենք` ԵՄ–ը հայտարարել է ՀՀ–ի համար խորհրդատուների առաքելության գործարկման մասին, որը, ինչպես Ուկրաինայում և Մոլդովայում, պետք է պայքարի, այսպես կոչված, հիբրիդային սպառնալիքների դեմ։Բալասանյանի կարծիքով` ծրագրի հիմնական շեշտադրումն արվելու է հայաստանյան լրատվամիջոցները հսկողության տակ վերցնելու, դրանք համակարգելու նպատակով կառավարման 1 կենտրոն ստեղծելու և ԵՄ նարատիվները տարածելու վրա։Բալասանյանը հիշեցնում է, որ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց հատկապես լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով, և չի բացառում, որ այդ մեղադրանքը առաջիկայում ներկայացվի նաև այլ ընդդիմադիր գործիչների։Նշենք, որ ԵՄ խորհրդատվական առաքելությունը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի ազգային հաստատություններին տրամադրելու է ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական աջակցություն և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման աջակցություն։Առաքելության սկզբնական տևողությունը երկու տարի է, այն կգլխավորի Կոսմին Գեորգե Դինեսկուն, ով նախկինում նմանատիպ առաքելություն է ղեկավարել Մոլդովայում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/16/88106348_98:0:1521:1067_1920x0_80_0_0_86e5aa762e8a63f7e9bb3ac5842e481d.jpg.webp
եվրամիություն, հայաստան, ռուսաստան, գրիգոր բալասանյան
եվրամիություն, հայաստան, ռուսաստան, գրիգոր բալասանյան
Քաղաքագետի կարծիքով` ԵՄ խորհրդատուների հայաստանյան առաքելության հիմնական շեշտադրումն արվելու է տեղական լրատվամիջոցները հսկողության տակ վերցնելու, դրանք համակարգելու նպատակով կառավարման 1 կենտրոն ստեղծելու և ԵՄ նարատիվները տարածելու վրա։
«Ցույց են տալու, թե Հայաստանում լրատվամիջոցները հանուն սուվերենության են աշխատելու, անկախ են լինելու, բայց իրականում իրականացվելու է չոր քարոզչություն, որի հիմնական ուղղությունը լինելու է հակառուսականությունը։ Իսկ որպեսզի «հակառուսականություն» անունը չտրվի, որոշում է կայացվել, որ դա իրականացվի կիբեռհանանցագործությունների, հիբրիդային պատերազմի և այլնի դեմ պայքարի անվան տակ»,– ասում է Բալասանյանը` մեկնաբանելով ՀՀ–ում ԵՄ–ի նոր առաքելության բովանդակությունը։
Հիշեցնենք` ԵՄ–ը հայտարարել է ՀՀ–ի համար խորհրդատուների առաքելության գործարկման մասին, որը, ինչպես Ուկրաինայում և Մոլդովայում, պետք է պայքարի, այսպես կոչված, հիբրիդային սպառնալիքների դեմ։
Բալասանյանի կարծիքով` ծրագրի հիմնական շեշտադրումն արվելու է հայաստանյան լրատվամիջոցները հսկողության տակ վերցնելու, դրանք համակարգելու նպատակով կառավարման 1 կենտրոն ստեղծելու և ԵՄ նարատիվները տարածելու վրա։
«Իհարկե, գլխավոր թիրախը լինելու են Ռուսաստանը, հայ-ռուսական հարաբերությունները, ԵԱՏՄ–ն, ՀԱՊԿ-ը։ Այսինքն` ակնհայտ է, թե իրենք ինչն են համարում սպառնալիք, բայց սպառնալիք ո՞ւմ համար։ Այս հարցին ԵՄ–ը չի պատասխանում, քանի որ դա ոչ թե Հայաստանի համար է սպառնալիք, այլ իրենց։ Բայց իրենք դա անելու են Հայաստանի ձեռքով և Հայաստանի հեղինակության հաշվին։ Իրենց լրտեսական գործունեությունը թաքցնելու համար, բնականաբար, մարդկանց պիտի փորձեն պիտակավորել, վարկաբեկել։ Ինչպես ասում են` գողն ամենից բարձր է գոռում. «Բռնե՛ք գողին»։ ԵՄ–ը առհասարակ իր առջև խնդիր չի դրել հարգել ՀՀ–ի ինքնիշխանությունը, քանզի Հայաստանն իրենց համար պետք է որպես տարածք` Ռուսաստանի դեմ պայքարելու և Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար»,– նկատում է մասնագետը։
Բալասանյանը հիշեցնում է, որ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց հատկապես լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով, և չի բացառում, որ այդ մեղադրանքը առաջիկայում ներկայացվի նաև այլ ընդդիմադիր գործիչների։
Նշենք, որ ԵՄ խորհրդատվական առաքելությունը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի ազգային հաստատություններին տրամադրելու է ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական աջակցություն և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման աջակցություն։
Առաքելության սկզբնական տևողությունը երկու տարի է, այն կգլխավորի Կոսմին Գեորգե Դինեսկուն, ով նախկինում նմանատիպ առաքելություն է ղեկավարել Մոլդովայում։