ԵՄ–ն իր առջև խնդիր չի դրել հարգել ՀՀ ինքնիշխանությունը. Գրիգոր Բալասանյան

https://arm.sputniknews.ru/20260714/emn-ir-arjev-khndir-chi-drel-hargel-hh-inqnishkhanutjuny-grigvor-balasanjan-104616169.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/16/88106348_98:0:1521:1067_1920x0_80_0_0_86e5aa762e8a63f7e9bb3ac5842e481d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրամիություն, հայաստան, ռուսաստան, գրիգոր բալասանյան

եվրամիություն, հայաստան, ռուսաստան, գրիգոր բալասանյան

Բաժանորդագրվել

Քաղաքագետի կարծիքով` ԵՄ խորհրդատուների հայաստանյան առաքելության հիմնական շեշտադրումն արվելու է տեղական լրատվամիջոցները հսկողության տակ վերցնելու, դրանք համակարգելու նպատակով կառավարման 1 կենտրոն ստեղծելու և ԵՄ նարատիվները տարածելու վրա։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Սուվերենության համար մղվող պայքարի քողի տակ Հայաստանում հակառուսականության քարոզչություն է տարվում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը։

«Ցույց են տալու, թե Հայաստանում լրատվամիջոցները հանուն սուվերենության են աշխատելու, անկախ են լինելու, բայց իրականում իրականացվելու է չոր քարոզչություն, որի հիմնական ուղղությունը լինելու է հակառուսականությունը։ Իսկ որպեսզի «հակառուսականություն» անունը չտրվի, որոշում է կայացվել, որ դա իրականացվի կիբեռհանանցագործությունների, հիբրիդային պատերազմի և այլնի դեմ պայքարի անվան տակ»,– ասում է Բալասանյանը` մեկնաբանելով ՀՀ–ում ԵՄ–ի նոր առաքելության բովանդակությունը։

Հիշեցնենք` ԵՄ–ը հայտարարել է ՀՀ–ի համար խորհրդատուների առաքելության գործարկման մասին, որը, ինչպես Ուկրաինայում և Մոլդովայում, պետք է պայքարի, այսպես կոչված, հիբրիդային սպառնալիքների դեմ։

Բալասանյանի կարծիքով` ծրագրի հիմնական շեշտադրումն արվելու է հայաստանյան լրատվամիջոցները հսկողության տակ վերցնելու, դրանք համակարգելու նպատակով կառավարման 1 կենտրոն ստեղծելու և ԵՄ նարատիվները տարածելու վրա։

«Իհարկե, գլխավոր թիրախը լինելու են Ռուսաստանը, հայ-ռուսական հարաբերությունները, ԵԱՏՄ–ն, ՀԱՊԿ-ը։ Այսինքն` ակնհայտ է, թե իրենք ինչն են համարում սպառնալիք, բայց սպառնալիք ո՞ւմ համար։ Այս հարցին ԵՄ–ը չի պատասխանում, քանի որ դա ոչ թե Հայաստանի համար է սպառնալիք, այլ իրենց։ Բայց իրենք դա անելու են Հայաստանի ձեռքով և Հայաստանի հեղինակության հաշվին։ Իրենց լրտեսական գործունեությունը թաքցնելու համար, բնականաբար, մարդկանց պիտի փորձեն պիտակավորել, վարկաբեկել։ Ինչպես ասում են` գողն ամենից բարձր է գոռում. «Բռնե՛ք գողին»։ ԵՄ–ը առհասարակ իր առջև խնդիր չի դրել հարգել ՀՀ–ի ինքնիշխանությունը, քանզի Հայաստանն իրենց համար պետք է որպես տարածք` Ռուսաստանի դեմ պայքարելու և Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար»,– նկատում է մասնագետը։

Բալասանյանը հիշեցնում է, որ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց հատկապես լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով, և չի բացառում, որ այդ մեղադրանքը առաջիկայում ներկայացվի նաև այլ ընդդիմադիր գործիչների։

Նշենք, որ ԵՄ խորհրդատվական առաքելությունը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի ազգային հաստատություններին տրամադրելու է ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական աջակցություն և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման աջակցություն։

Առաքելության սկզբնական տևողությունը երկու տարի է, այն կգլխավորի Կոսմին Գեորգե Դինեսկուն, ով նախկինում նմանատիպ առաքելություն է ղեկավարել Մոլդովայում։

Leave a comment