ԱՄՆ-ն Հորմուզով անցնող բեռների արժեքի 20 տոկոսը կգանձի. Թրամփ

ԱՄՆ-ը վերականգնում է Իրանի ծովային շրջափակումը, սակայն մյուս երկրների համար Հորմուզի նեղուցով ազատ նավարկությունը կպահպանվի։ Այս մասին Truth Social սոցիալական հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Այսուհետ ԱՄՆ-ը կկոչվի «Հորմուզի նեղուցի պահապան»։ Միացյալ Նահանգները կստանա նեղուցով փոխադրվող բոլոր բեռների արժեքի 20 տոկոսի չափով փոխհատուցում, որը կուղղվի այդ տարածաշրջանում նավարկության անվտանգության ապահովման ծախսերի ֆինանսավորմանը։

«Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի Իրանից»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ ընդգծելով, որ Պարսից ծոցի երկրները 20 տոկոսի մաքսատուրքի փոխարեն ԱՄՆ-ի հետ կկնքեն խոշոր ներդրումային համաձայնագրեր։

 

Leave a comment