«Սա պարզապես վիճակագրություն չէ». Գյուղմթերքի որ տեսակներն էին մինչ այժմ գրեթե 100%-ով սպառվում ռուսական շուկայում

Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը ընդգծում է՝ դեպի Ռուսաստան հայկական գյուղմթերքի արտահանման արգելքը հարվածում է գյուղացուն, արտահանողին, ամբողջ տնտեսությանը։

Ֆարմանյանը այս առնչությամբ գրել է.

«Գիտե՞ք, թե Հայաստանից արտահանվող գյուղմթերքներից որոնք են գրեթե 100%-ով գնում մեկ երկիր։

2025 թվականի տվյալները խոսուն են․

լոլիկ – 99.9%՝ Ռուսաստան

վարունգ – գրեթե 100%՝ Ռուսաստան

պղպեղ – գրեթե 100%՝ Ռուսաստան

կեռաս -մոտ 99%՝ Ռուսաստան

դեղձ և նեկտարին – մինչև 99%՝ Ռուսաստան։

Սա պարզապես վիճակագրություն չէ. սա արտահանման կառուցվածք է, որտեղ մի քանի կարևոր գյուղմթերքների համար Հայաստանը փաստացի ունի մեկ հիմնական շուկա։

Երբ արտահանումը կենտրոնացած է մեկ երկրի վրա, ցանկացած սահմանափակում, պահանջարկի անկում կամ լոգիստիկ խնդիր անմիջապես հարվածում է գյուղացուն, արտահանողին և ամբողջ ոլորտին։

Թվերը երբեմն ավելի շատ բան են ասում, քան երկար քաղաքական ելույթները»։

Leave a comment