Ընտրությանը Առուշ Առուշանյանի հետ դաշինքով մասնակցելը ժողովրդի պարտադրանքն է. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20260911/yntrutjany-arush-arushanjani-het-dashinqvov-masnakcely-zhvoghvovrdi-partadranqn-e-pashinjan-106709103.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106706111_90:0:1511:1066_1920x0_80_0_0_9718894aa1b1139961a0c485d2e6cb59.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, առուշ առուշանյան, գորիս, տիմ ընտրություններ

նիկոլ փաշինյան, առուշ առուշանյան, գորիս, տիմ ընտրություններ

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանի խոսքով` մի շարք համայնքներում ՔՊ–ն «համերաշխության» դաշինք է ձևավորելու։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Գորիսի ներկայիս համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանի հետ ՏԻՄ ընտրություններին դաշինքով մասնակցելը ժողովրդի պարտադրանքն է։ Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ 2021 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գորիսում ամենաշատ ձայներն էր ստացել, սակայն ՏԻՄ-ում ընտրվել էր ընդդիմության թեկնածու Առուշ Առուշանյանը։

«Սա այն դեպքն է, որ ժողովրդի և գորիսեցիների պարտադրանքին ենք ենթարկվել։ Այդ ընտրություններում էլ Գորիսը քվեարկել էր ՔՊ-ի օգտին, և այդ ազդակները ստանում ենք Գորիսից, թե ինչո՞ւ եք անընդհատ բախման տրամաբանությամբ պրոցեսներ գեներացնում Գորիսում»,– ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրեց, որ իրենց մեղադրում են «սևերի ու սպիտակների» բաժանելու մեջ, ինչն իրենք փոխում են։

«Այո՛, մի շարք համայնքներում մենք գնալու ենք այդպիսի որոշման, և «համերաշխություն» դաշինք է ձևավորվելու` որտեղ հնարավորություն կա»,– նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Գորիսում հոկտեմբերի 25–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն լինելու է Գորիսի ներկայիս համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը։

Leave a comment