Փրկարարները խորացրել են գազածխապաշտպան սարքավորումների անվտանգության կանոնների վերաբերյալ գիտելիքները


Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ջոկատների ծառայողների մասնակցությամբ անցկացվել է «Գազածխապաշտպանների սկզբնական պատրաստություն» թեմայով վերապատրաստման դասընթաց։


Դասընթացի ընթացքում փրկարարները ծանոթացել են գազածխապաշտպան սարքավորումների կառուցվածքին և շահագործման կանոններին, խորացրել անվտանգության կանոնների վերաբերյալ գիտելիքները և կատարել գործնական վարժություններ՝ ծխով ու թունավոր գազերով լցված միջավայրում գործելու հմտությունները զարգացնելու նպատակով։


Անդրադարձ է կատարվել նաև արտակարգ իրավիճակներում անձնակազմի անվտանգության ապահովման և փոխօգնության սկզբունքներին։


Նմանատիպ դասընթացները նպաստում են փրկարարների մասնագիտական պատրաստվածության կատարելագործմանը և բարդ պայմաններում արդյունավետ ու անվտանգ գործելու կարողությունների զարգացմանը։

Դիտումների քանակ1

Leave a comment