Վարչական դատարանը մերժել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության

https://arm.sputniknews.ru/20260714/varchakan-datarany-merzhel-e-tashir-kapital-pby-i-hajcn-ynddem-hh-karavarutjan-104618679.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/853/75/8537548_0:0:2667:2000_1920x0_80_0_0_37e36d4f0799bf1876f46961ae54975d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, տաշիր, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դատարան

հայաստան, տաշիր, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դատարան

Բաժանորդագրվել

Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ քննության:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչական դատարանը մերժել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության դեմ ներկայացված հայցադիմումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ընկերությունը կառավարության դեմ հայց էր ներկայացրել 2026 թվականի հուլիսի 1-ին` պահանջելով «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա որպես բացառիկ միջոց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի 70% բաժնեմասի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելը ճանաչել իրավահարաբերության բացակայություն։

«Դատարանը գտել է, որ նման հայցը ենթակա չէ քննության, և առկա է հայցադիմումի ընդունումը մերժելու՝ Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1- ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։

Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։

Հուլիսի կեսերին ՀԷՑ–ը հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշում կլինի. Պետրոսյան

Leave a comment