Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է «New York Times»-ի տեղեկությունը, որ նա գաղտնի հավաքագրվել է իսրայելական հետախուզական ծառայությունների կողմից։
Թերթը, հղում անելով ԱՄՆ-ի և Իրանի աղբյուրներին, հաղորդել էր, որ Իսրայելի արտաքին հետախուզական «Մոսսադ» ծառայությունը մի քանի տարի գաղտնի հավաքագրել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ հույս ունենալով նրան օգտագործել Թեհրանի ներկայիս կառավարությունը տապալելու և նրան երկրի նոր առաջնորդ նշանակելու համար։
««Նյու Յորք Թայմսը» հրապարակել է Ահմադինեժադի մասին բացարձակապես կեղծ հաղորդագրություն և փորձել է գրգռել հասարակական կարծիքը՝ շահագործելով ռազմական սպառնալիքների հետ կապված զգայուն քաղաքական իրավիճակը», – մեկնաբանել է Ահմադինեժադի գրասենյակը։
Ահմադինեժադը Իրանի նախագահ է եղել 2005-ից 2013 թվականներին։ Հետագա ընտրություններում նա վերընտրվել է, սակայն Իրանի վերահսկիչ խորհուրդը մերժել է նրա թեկնածությունը։