Ծառուկյանի փեսային զրկել են Սևանի տարածքում գտնվող հողատարածքի վարձակալության իրավունքից

https://arm.sputniknews.ru/20260714/tsarukjani-pesajin-zrkel-en-sevani-taratsqum-gtnvvogh-hvoghataratsqi-vardzakalutjan-iravunqic-104617850.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48558132_0:0:701:525_1920x0_80_0_0_20634c375b94fd56570dcc1ee2186caf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կարապետ գուլոյան, հհ դատախազություն, սևան, հող

հայաստան, կարապետ գուլոյան, հհ դատախազություն, սևան, հող

Բաժանորդագրվել

Դատախազությունը պնդում է, որ նշված տարածքում այլ անձանց կողմից արձանագրվել են հողազավթման դեպքեր։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, զրկվել է Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2 հեկտար հողատարածքի վարձակալության իրավունքից։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ այդ հողատարածքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։

Գերատեսչությունը պնդում է, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող, հանգստի համար նախատեսված 2.5 հա մակերեսով հողատարածքի վարձակալության մրցույթը, որը տեղի ունեցել 2005 թվականի օգոստոսի 12-ին, և որի հաղթող է ճանաչվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, կազմակերպվել է օրենքի խախտմամբ։

Դատախազության գործողությունների արդյունքում հողատարածքի վարձակալության պայմանագիրը լուծվել է մինչև գործողության ժամկետի ավարտը։

«Կադաստրի կոմիտե են ներկայացվել համապատասխան դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը։ Արդյունքում 2026 թվականի հուլիսի 10-ին ուժը կորցրած է ճանաչվել Կարապետ Գուլոյանի վարձակալության իրավունքի պետական գրանցումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 12 միլիոն 870 հազար դրամ։

Դատախազությունը հայտնում է, որ վարձակալության պայմանագրի համաձայն՝ հողի կադաստրային արժեքի փոփոխության դեպքում վարձատուն պարտավոր էր նախապես գրավոր տեղեկացնել վարձակալին, որից հետո վարձավճարը պետք է հաշվարկվեր նոր կադաստրային արժեքի հիման վրա։

«Մինչդեռ 2021 թվականի հունվարի 1-ին՝ հողամասերի կադաստրային արժեքների աճի հիմքով վարձավճարների փոփոխության պայմաններում, վարձավճարների փոփոխության վերաբերյալ ծանուցումը վարձակալին ուղարկվել է 2024 թվականի հուլիսի 29-ին: Արդյունքում, 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածի համար չի հաշվարկվել և չի վճարվել շուրջ 2 միլիոն 432 հազար դրամ վարձավճար։ Այս կապակցությամբ, Դատախազության կողմից ներկայացվել է հանցանքի մասին հաղորդում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դատախազությունը նաև պնդում է, որ նշված տարածքում այլ անձանց կողմից արձանագրվել են հողազավթման դեպքեր, այժմ հողն ապօրինի զավթումից ազատելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

Leave a comment