Իրանցի պատգամավորները պահանջում են դադարեցնել ԱՄՆ–ի հետ հուշագրի գործողությունը. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260714/iranci-patgamavvornery-pahanjum-en-dadarecnel-amni-het-hushagri-gvortsvoghutjuny-zlm-104615685.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/15/79705275_143:0:1280:853_1920x0_80_0_0_aa14015e0654e354ef72c3e592491e6b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատգամավոր, հուշագիր

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատգամավոր, հուշագիր

Բաժանորդագրվել

Իրանի խորհրդարանականները կոչ են արել Հորմուզի նեղուցի կառավարման և երկրի զինված ուժերին աջակցություն ցուցաբերելու մասին օրենք ընդունել։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Իրանի խորհրդարանի պատգամավորները երկրի ղեկավարությանը կոչ են արել անվավեր ճանաչել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կնքված հուշագիրը։ Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը:

«Շուրջ 180 պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ՝ հատուցման հասնելու անհրաժեշտության, ԱՄՆ-ի հետ հուշագրի գործողությունը դադարեցնելու, բանակցությունները հետաքննելու համար հատուկ հանձնաժողով ստեղծելու, Հորմուզի նեղուցի կառավարման մասին օրենք ընդունելու և զինված ուժերին համակողմանի աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին», – ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

ԱՄՆ–ն մտադիր է գիշերը շատ ուժեղ հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ

Leave a comment