https://arm.sputniknews.ru/20260714/iranci-patgamavvornery-pahanjum-en-dadarecnel-amni-het-hushagri-gvortsvoghutjuny-zlm-104615685.html
Իրանցի պատգամավորները պահանջում են դադարեցնել ԱՄՆ–ի հետ հուշագրի գործողությունը. ԶԼՄ
Իրանցի պատգամավորները պահանջում են դադարեցնել ԱՄՆ–ի հետ հուշագրի գործողությունը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Իրանի խորհրդարանականները կոչ են արել Հորմուզի նեղուցի կառավարման և երկրի զինված ուժերին աջակցություն ցուցաբերելու մասին օրենք ընդունել։ 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T18:09+0400
2026-07-14T18:09+0400
2026-07-14T18:13+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատգամավոր
հուշագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/15/79705275_0:133:1280:853_1920x0_80_0_0_72d18448db0f11531ce43fd028fb65e7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Իրանի խորհրդարանի պատգամավորները երկրի ղեկավարությանը կոչ են արել անվավեր ճանաչել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կնքված հուշագիրը։ Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ԱՄՆ–ն մտադիր է գիշերը շատ ուժեղ հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/15/79705275_143:0:1280:853_1920x0_80_0_0_aa14015e0654e354ef72c3e592491e6b.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատգամավոր, հուշագիր
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատգամավոր, հուշագիր
Իրանի խորհրդարանականները կոչ են արել Հորմուզի նեղուցի կառավարման և երկրի զինված ուժերին աջակցություն ցուցաբերելու մասին օրենք ընդունել։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Իրանի խորհրդարանի պատգամավորները երկրի ղեկավարությանը կոչ են արել անվավեր ճանաչել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կնքված հուշագիրը։ Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը:
«Շուրջ 180 պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ՝ հատուցման հասնելու անհրաժեշտության, ԱՄՆ-ի հետ հուշագրի գործողությունը դադարեցնելու, բանակցությունները հետաքննելու համար հատուկ հանձնաժողով ստեղծելու, Հորմուզի նեղուցի կառավարման մասին օրենք ընդունելու և զինված ուժերին համակողմանի աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին», – ասված է հաղորդագրության մեջ:
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։