«Այս ամենը գործող ապազգային, թրքամետ իշխանության ղեկավարի հրահանգով է կատարվում։ Նա մանրախնդիր, քինախնդիր անձնավորություն է.,- ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ալբերտ Բազեյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նրա հետ առնչություն ունեցող ամեն ինչի նկատմամբ չդադարող բռնաճնշումներին։
Գագիկ Ծառուկյանը քանի որ ընդդիմադիր դաշտում է գործում, որոշեցին հարձակվել նրա վրա։ Տեսարանը, որ մենք դիտել ենք, երբ 10-12 հոգով փորձում էին Գագիկ Ծառուկյանին պառկեցնել հատակին, նա դիմադրություն ցույց չէր տալիս։ Նա հասկանում էր, որ որեւէ մեղք չի գործել եւ իրեն հանգիստ էր պահում։ Իսկ եթե որոշեր դիմադրություն ցույց տալ, այդ 10-12 հոգուն ինքն էր միանգամից տապալելու գետնին։
Գագիկ Ծառուկյանին ապօրինաբար կալանավորեցին։ Նրա ձեռնարկությունները փակել են, հազարավոր աշխատողներ մնացել են առանց գործի, պարապուրդի են մատնվել նրա ձեռնարկությունները։ «Փարավոն» համալիրում եւս ապօրինաբար կատարվել է խուզարկություն եւ փակել են։ Այնտեղ ոչ միայն մեր հայրենակիցները, այլեւ արտասահմանցի հյուրեր են եղել։ Այս ամենը վնասում են մեր ժողովրդին, մեր տնտեսությանը, բազմաթիվ ընտանիքներ մնում են առանց աշխատավարձի ու գումարի։
Այս ամենը ապօրինի է, մանրախնդրություն, քինախնդրություն իր հակառակորդների նկատմամբ։ Նիկոլի հրահանգով նաեւ ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլեւ «Ուժեղ Հայաստանի» հիմնադիր Սամվել Կարապետյանի ձեռնարկություններում են ապօրինի ստուգումներ կատարում, փակում են։ Ու էլի հազարավոր մեր հայրենակիցներ մնում են առանց աշխատանքի։
Ցավոք սրտի, սա է մեր իրականությունը։ Սա մեր չընտրված, իշխանությունը բռնազավթած, թուրքամետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով է իրականացվում»,-ասաց պարոն Բազեյանը։
Նիկոլին թվում է, թե ինքն այնքան լավ է աշխատում, որ ընդդիմադիրներ չպետք է լինեն։ Եվ բոլոր ընդդիմադիրների հանդեպ ունի քինախնդիր վերաբերմունք։ Նիկոլի պոչը Ալիեւի ու Էրդողանի ոտքի տակ է։ Նա կատարում է նրանց բոլոր պահանջները։ Ալիեւը պահանջում է 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, Զանգեզուրի միջանցք է պահանջում, այսպես կոչված.անկլավներ է պահանջում, Սեւանի արեւելյան ափն է պահանջում; Հայաստանի տարածքից ավելի քան 200 քկմ ադրբեջանցիք զավթել են 44-օրյա պատերազմի արդյունքում, որոնք ռազմավարական նշանակության բարձունքներ ու դիրքեր են։ Ու որեւէ պահանջ չկա՝ վերադարձնելու այդ տարածքները։ Ալիեւը ինչ պահանջում է, Նիկոլը տալիս է։ Ու տալու է, եթե մնա»։
Հարցին, թե ո՞նց են պատասխան տալու այս ամենի համար, Ալբերտ Բազեյանը պատասխանեց. «Մեկ անգամ եւս շեշտում եմ՝ որեւէ իշխանություն հավերժ չէ ։ Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է ու ինքն ու իր գաղափարակից, թիմակից պաշտոնյաները ենթարկվելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատական պատասխանատվության»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: