https://arm.sputniknews.ru/20260714/hisus-qristvosi-ardzani-shinararutjan-het-kapvats-khndirner-karvogh-en-arajanal-tvonvojan-104613823.html
Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ. Տոնոյան
Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ. Տոնոյան
Sputnik Արմենիա
Երեսպատման սալիկների մատակարարումն իրականացնող «Մուլտի սթոուն» ընկերության գործունեությունն այս պահին դադարեցված է։ 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T17:05+0400
2026-07-14T17:05+0400
2026-07-14T17:05+0400
հայաստան
հիսուս քրիստոս
արձան
իվետա տոնոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1a/79818208_0:84:1600:984_1920x0_80_0_0_41be9f0590697592f65f640fd3dca829.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունն այս պահին շարունակվում է, բայց առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ։ «Փաստինֆոյի» հետ զրույցում այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։Ինչպես հայտնի է, արձանի շինարարությունն իրականացվում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և միջոցներով, իսկ գործարանը, որը մատակարարում էր անհրաժեշտ քարերը, հիմա կապարակնքված է։«Ինչ-որ պահի խնդիրներ առաջանալու են այն իմաստով, որ կոնկրետ երեսպատման սալիկների մատակարարումը իրականացվում է «Մուլտի սթոուն» ընկերությունը, որի գործունեությունը նույնպես այս պահին դադարեցված է։ Այդ ընկերությունը ևս կապարակնքված է, և քարի հումքի խնդիրները ազդեցություն ունենալու են շինարարության ընթացքի վրա։ Թեև այո՛, այս պահին շինարարությունն ընթացքի մեջ է»,- ասել է Տոնոյանը։Հիշեցնենք` Ծառուկյանը Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին տեղեկացրեց 2022 հունվարի 14-ին։ Արձանի կառուցման աշխատանքները մեկնարկեցին հուլիսի 9-ին։Բուն քանդակը 33 մետր է, իսկ պատվանդանի հետ միասին լինելու է 101 մետր՝ այդպիսով դառնալով Հիսուս Քրիստոսի` աշխարհի ամենաբարձր արձանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1a/79818208_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c504b5935030284e4f49f25ec420345a.jpg.webp
հայաստան, հիսուս քրիստոս, արձան, իվետա տոնոյան
հայաստան, հիսուս քրիստոս, արձան, իվետա տոնոյան
Երեսպատման սալիկների մատակարարումն իրականացնող «Մուլտի սթոուն» ընկերության գործունեությունն այս պահին դադարեցված է։
Ինչպես հայտնի է, արձանի շինարարությունն իրականացվում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և միջոցներով, իսկ գործարանը, որը մատակարարում էր անհրաժեշտ քարերը, հիմա կապարակնքված է։
«Ինչ-որ պահի խնդիրներ առաջանալու են այն իմաստով, որ կոնկրետ երեսպատման սալիկների մատակարարումը իրականացվում է «Մուլտի սթոուն» ընկերությունը, որի գործունեությունը նույնպես այս պահին դադարեցված է։ Այդ ընկերությունը ևս կապարակնքված է, և քարի հումքի խնդիրները ազդեցություն ունենալու են շինարարության ընթացքի վրա։ Թեև այո՛, այս պահին շինարարությունն ընթացքի մեջ է»,- ասել է Տոնոյանը։
Բուն քանդակը 33 մետր է, իսկ պատվանդանի հետ միասին լինելու է 101 մետր՝ այդպիսով դառնալով Հիսուս Քրիստոսի` աշխարհի ամենաբարձր արձանը։