Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ. Տոնոյան

https://arm.sputniknews.ru/20260714/hisus-qristvosi-ardzani-shinararutjan-het-kapvats-khndirner-karvogh-en-arajanal-tvonvojan-104613823.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1a/79818208_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c504b5935030284e4f49f25ec420345a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հիսուս քրիստոս, արձան, իվետա տոնոյան

հայաստան, հիսուս քրիստոս, արձան, իվետա տոնոյան

Բաժանորդագրվել

Երեսպատման սալիկների մատակարարումն իրականացնող «Մուլտի սթոուն» ընկերության գործունեությունն այս պահին դադարեցված է։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունն այս պահին շարունակվում է, բայց առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ։ «Փաստինֆոյի» հետ զրույցում այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Ինչպես հայտնի է, արձանի շինարարությունն իրականացվում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և միջոցներով, իսկ գործարանը, որը մատակարարում էր անհրաժեշտ քարերը, հիմա կապարակնքված է։

«Ինչ-որ պահի խնդիրներ առաջանալու են այն իմաստով, որ կոնկրետ երեսպատման սալիկների մատակարարումը իրականացվում է «Մուլտի սթոուն» ընկերությունը, որի գործունեությունը նույնպես այս պահին դադարեցված է։ Այդ ընկերությունը ևս կապարակնքված է, և քարի հումքի խնդիրները ազդեցություն ունենալու են շինարարության ընթացքի վրա։ Թեև այո՛, այս պահին շինարարությունն ընթացքի մեջ է»,- ասել է Տոնոյանը։

Հիշեցնենք` Ծառուկյանը Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին տեղեկացրեց 2022 հունվարի 14-ին։ Արձանի կառուցման աշխատանքները մեկնարկեցին հուլիսի 9-ին։

Բուն քանդակը 33 մետր է, իսկ պատվանդանի հետ միասին լինելու է 101 մետր՝ այդպիսով դառնալով Հիսուս Քրիստոսի` աշխարհի ամենաբարձր արձանը։

Leave a comment