Մոսկվան սպասում է, որ Անկարան Կիեւին կուղղի կոշտ ազդանշան «Կապույտ հոսք» գազատարի ենթակառուցվածքների վրա պարբերաբար ահաբեկչական հարձակումների վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովn ընդգծել է, որ Կիեւը բռնության գործողություններ է իրականացնում ոչ միայն Ազովի ծովում, այլև Սև ծովում։
«Մենք հարցրել ենք մեր թուրք գործընկերներին, թե ինչպես են նրանք պատրաստվում արձագանքել։ Հուսով ենք, որ նրանք կկարողանան հրապարակայնորեն գնահատել այս իրադարձությունները և ուժեղ, կոշտ ազդանշան ուղարկել Կիեւի ահաբեկչական ռեժիմին», – հայտարարել է ԱԳ նախարարը։
Լավրովը նշել է, որ թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հուլիսի 13-ին ուկրաինական անօդաչու նավակները նոր լայնածավալ հարձակումներ են իրականացրել թուրքական նավերի, տանկերների և թուրքական բեռներ տեղափոխող այլ նավերի վրա։ Նա ընդգծել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նման միջադեպեր են տեղի ունենում։