Ռուսաստանը սպասում է, որ Անկարան Կիեւին կուղղի ուժեղ ազդանշան «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ

Մոսկվան սպասում է, որ Անկարան Կիեւին կուղղի կոշտ ազդանշան «Կապույտ հոսք» գազատարի ենթակառուցվածքների վրա պարբերաբար ահաբեկչական հարձակումների վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովn ընդգծել է, որ Կիեւը բռնության գործողություններ է իրականացնում ոչ միայն Ազովի ծովում, այլև Սև ծովում։

«Մենք հարցրել ենք մեր թուրք գործընկերներին, թե ինչպես են նրանք պատրաստվում արձագանքել։ Հուսով ենք, որ նրանք կկարողանան հրապարակայնորեն գնահատել այս իրադարձությունները և ուժեղ, կոշտ ազդանշան ուղարկել Կիեւի ահաբեկչական ռեժիմին», – հայտարարել է ԱԳ նախարարը։

Լավրովը նշել է, որ թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հուլիսի 13-ին ուկրաինական անօդաչու նավակները նոր լայնածավալ հարձակումներ են իրականացրել թուրքական նավերի, տանկերների և թուրքական բեռներ տեղափոխող այլ նավերի վրա։ Նա ընդգծել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նման միջադեպեր են տեղի ունենում։

Leave a comment