https://arm.sputniknews.ru/20260714/trampi-handznararutjamb-lindsi-grehemi-qujry-zbaghecrel-e-eghbvor-teghy-104609899.html
Թրամփի հանձնարարությամբ Լինդսի Գրեհեմի քույրը զբաղեցրել է եղբոր տեղը
Թրամփի հանձնարարությամբ Լինդսի Գրեհեմի քույրը զբաղեցրել է եղբոր տեղը
Sputnik Արմենիա
ԱՄՆ հանգուցյալ սենատորի քույրը պաշտոնապես ստանձնել է եղբոր պաշտոնը՝ ԱՄՆ նախագահի պնդմամբ։ 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T15:07+0400
2026-07-14T15:07+0400
2026-07-14T15:07+0400
սենատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104607719_0:31:1600:931_1920x0_80_0_0_fccbf76c8a087b64a24b7d1ee6f0dbd7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մաքմասթերը երկուշաբթի հանգուցյալ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի քրոջը` Դարլին Գրեհեմ Նորդոնին, նշանակել է եղբոր պաշտոնում, որպեսզի նա աշխատի Սենատում մինչև եղբոր պաշտոնավարման ժամկետի ավարտը։Նրա թեկնածությունը հրապարակայնորեն առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։«Սա հրաշալի հարգանքի տուրք կլիներ Լինդսիին, որը շատ էր սիրում իր քրոջը», – երեկ Truth Social սոցցանցում գրել էր Թրամփը։Մի քանի ժամ անց նահանգապետը պաշտոնական արարողության ժամանակ ներկայացրել էր Նորդոնին։62-ամյա Դարլին Գրեհեմ Նորդոնի նշանակման մասին հայտարարվեց եղբոր մահից երկու օր անց։ Նորդոնը հանրային դեմք չի եղել։ Ըստ LinkedIn–ում նրա էջի տվյալների՝ ավելի քան տասը տարի նա աշխատել է Հարավային Կարոլինայի մասնագիտական վերականգնման վարչությունում, իսկ 2019 թվականից նախանգի` կույրերի հարցերով հանձնաժողովի անդամ է։ Ընտրական պաշտոն նա երբեք չի զբաղեցրել։Լինդսի Գրեհեմը մոլի ռուսատյաց էր։ Իսկ Հայաստանի համար նրա անունը առաջին հերթին կապված է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քննարկումն արգելափակելու որոշման հետ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104607719_139:0:1562:1067_1920x0_80_0_0_5aae2c77c8bf9999b83308c8ac5f6107.jpg.webp
սենատ
ԱՄՆ հանգուցյալ սենատորի քույրը պաշտոնապես ստանձնել է եղբոր պաշտոնը՝ ԱՄՆ նախագահի պնդմամբ։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մաքմասթերը երկուշաբթի հանգուցյալ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի քրոջը` Դարլին Գրեհեմ Նորդոնին, նշանակել է եղբոր պաշտոնում, որպեսզի նա աշխատի Սենատում մինչև եղբոր պաշտոնավարման ժամկետի ավարտը։
Նրա թեկնածությունը հրապարակայնորեն առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սա հրաշալի հարգանքի տուրք կլիներ Լինդսիին, որը շատ էր սիրում իր քրոջը», – երեկ Truth Social սոցցանցում գրել էր Թրամփը։
Մի քանի ժամ անց նահանգապետը պաշտոնական արարողության ժամանակ ներկայացրել էր Նորդոնին։
62-ամյա Դարլին Գրեհեմ Նորդոնի նշանակման մասին հայտարարվեց եղբոր մահից երկու օր անց։ Նորդոնը հանրային դեմք չի եղել։ Ըստ LinkedIn–ում նրա էջի տվյալների՝ ավելի քան տասը տարի նա աշխատել է Հարավային Կարոլինայի մասնագիտական վերականգնման վարչությունում, իսկ 2019 թվականից նախանգի` կույրերի հարցերով հանձնաժողովի անդամ է։ Ընտրական պաշտոն նա երբեք չի զբաղեցրել։
Լինդսի Գրեհեմը մոլի ռուսատյաց էր։ Իսկ Հայաստանի համար նրա անունը առաջին հերթին կապված է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քննարկումն արգելափակելու որոշման հետ։