2026թ.-ի մայիսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 13․9 մլրդ դոլար է (+156․8 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ.-ի մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,114,924.5 մլն դրամ: 2025թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն նվազել է 158.7 մլն դրամով կամ 3%-ով։

Մասնավորապես, ՀՀ կառավարության պարտքը կազմել է 5,111,861.1 մլն դրամ, որից արտաքին պարտքը՝ 2,447,530.5 մլն դրամ է։ Արտաքին վարկերը և փոխառությունները կազմել են 1,632,302.5, իսկ ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը՝ 283,397.4 մլն դրամ, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը՝ 531,830.6 մլն դրամ։

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն կազմել 2,664,330.6 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,459,801.2 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 204,529.4 մլն դրամ:

ՀՀ համայնքների պարտքը կազմել է 3,063.4 մլն դրամ, որից արտաքին պարտքը՝ 2,992.4 մլն դրամ է, իսկ ներքին պարտքը՝ 71.0 մլն դրամ։

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2026թ.-ի մայիսի 31-ի 368.18 դրամ փոխարժեքը, ապա 2026թ.-ի մայիսի 31-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 13․9 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 6․65 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 7.24 մլրդ ԱՄՆ դոլար։ 2025թ.-ի մայիսի վերջի 13․74 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 1․14%-ով կամ 156․8 մլն դոլարով։

Leave a comment