Այլեւս Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի թենիսիստուհի, աշխարհի 118-րդ ռակետ Ալինա Չարաեւան Ռումինիայի Յասի քաղաքում մեկնարկած բաց առաջնության մեկնարկային շրջանում 58 րոպեում 6։0, 6։1 հաշվով պարտության է մատնել անդորրացի Վիկտորիա Խիմենես Կասինցեւային եւ պայքարը կշարունակի երկրորդ շրջանում։
Այս մրցաշարում Հայաստանն ունի եւս մեկ ներկայացուցիչ։
Էլինա Ավանեսյանը տեւական բուժումից հետո վերջապես վերադարձել է մեծ կորտ եւ Յասիում հաղթահարելով որակավորման փուլը՝ առաջին շրջանում ուժերը չափելու է Ճապոնիան ներկայացնող Մոյուկա Ուտւձիմայի հետ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)