https://arm.sputniknews.ru/20260714/ukrainaji-veraberjal-baqvi-dirqvorvoshumy-mvoskvaji-het-taradzajnutjunneri-ararka-e-peskvov-104608810.html
Ուկրաինայի վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը Մոսկվայի հետ տարաձայնությունների առարկա է. Պեսկով
Ուկրաինայի վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը Մոսկվայի հետ տարաձայնությունների առարկա է. Պեսկով
Sputnik Արմենիա
Մոսկվան կշարունակի հետևողականորեն և փաստարկված կերպով բացատրել Ուկրաինայի վերաբերյալ իր դիրքորոշումը Բաքվի հետ շփումներում, նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի… 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T14:37+0400
2026-07-14T14:37+0400
2026-07-14T14:37+0400
ուկրաինա
ռուսաստան
դմիտրի պեսկով
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103294437_0:0:1501:844_1920x0_80_0_0_b0b551c1490a82152acfc1e7e525f5e1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Բաքվի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում Մոսկվայի հետ տարաձայնությունների առարկա է, սակայն ստվեր չի գցում Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների վրա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, սակայն, ընդգծել է, որ Մոսկվան պրագմատիկ մոտեցում ունի։«Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ դա առիթ չէ, որ այդ հարցը որևէ ստվեր գցի մեր երկկողմ հարաբերությունների վրա», – ասել է Պեսկովը։Նրա խոսքով` Ռուսաստանը կշարունակի հետևողականորեն և փաստարկված բացատրել Ուկրաինայի վերաբերյալ իր դիրքորոշումը Բաքվի հետ շփումներում։Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ էր արել ուկրաինացի ժողովրդին «երբեք չհամաձայնվել օկուպացիային»։ Նա նշել էր, որ «չնայած մի շարք երկրների կողմից օկուպացիայի ամրապնդմամբ ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջին, Ուկրաինայի ժողովուրդն ու իշխանությունները դրան չգնացին»։
ուկրաինա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103294437_177:0:1302:844_1920x0_80_0_0_eb0cd2544266f41e2b59073a3559fd9a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, դմիտրի պեսկով, ադրբեջան
ուկրաինա, ռուսաստան, դմիտրի պեսկով, ադրբեջան
Բաժանորդագրվել
Մոսկվան կշարունակի հետևողականորեն և փաստարկված կերպով բացատրել Ուկրաինայի վերաբերյալ իր դիրքորոշումը Բաքվի հետ շփումներում, նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Բաքվի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում Մոսկվայի հետ տարաձայնությունների առարկա է, սակայն ստվեր չի գցում Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների վրա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է նախագահ Ալիևի արտահայտած դիրքորոշմանը, ապա կան մի շարք պետություններ, որոնց հետ մեզ մտերիմ հարաբերություններ են կապում, և որոնք կիսում են այդ դիրքորոշումը։ Դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք, և, այո, դա մեր տարաձայնությունների առարկան է», – ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, սակայն, ընդգծել է, որ Մոսկվան պրագմատիկ մոտեցում ունի։
«Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ դա առիթ չէ, որ այդ հարցը որևէ ստվեր գցի մեր երկկողմ հարաբերությունների վրա», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` Ռուսաստանը կշարունակի հետևողականորեն և փաստարկված բացատրել Ուկրաինայի վերաբերյալ իր դիրքորոշումը Բաքվի հետ շփումներում։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմանը, մենք այն սխալ ենք համարում։ Եվ մենք հետևողականորեն բոլոր խողովակներով փաստարկված կբացատրենք, թե ինչու ենք այն սխալ համարում», – ասել է Պեսկովը։
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ էր արել ուկրաինացի ժողովրդին «երբեք չհամաձայնվել օկուպացիային»։ Նա նշել էր, որ «չնայած մի շարք երկրների կողմից օկուպացիայի ամրապնդմամբ ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջին, Ուկրաինայի ժողովուրդն ու իշխանությունները դրան չգնացին»։