Թրամփը պատասխանում է սենատոր Գրեհեմի մահվան մեջ Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ տեսություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է սենատոր Լինդսի Գրեհեմի մահվան մեջ Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ ենթադրությունները:

Newsmax-ին տված հարցազրույցում նա նշել է, որ քաղաքական գործչի մահվան պատճառը առողջական խնդիրներն են եղել:

Լրագրողը հիշեցրել է Գրեհեմի կոշտ հայտարարությունները Ռուսաստանի դեմ և հարցրել Թրամփին, թե արդյոք նա դիտարկում է այն հնարավորությունը, որ սենատորի մահվան մեջ միջամտություն է եղել: «Դավադրության տեսության անդրադառնալով՝ կցանկանայի ասել՝ այո, բայց կարծում եմ, որ նա առողջական խնդիրներ ուներ: Նրա հայրը մահացել է մոտավորապես նույն տարիքում: Ես հավատում եմ «մրցարշավային ձիերի տեսությանը». եթե մարդը խնդիրներ ունի, ապա դրանք ունի: Նա խորը արմատներ ունեցող խնդիրներ ուներ, որոնք հեշտ չէր նույնականացնել», – ասել է նախագահը:

Թրամփը նաև ասել է, որ մահից կարճ ժամանակ առաջ հեռախոսով խոսել է Գրեհեմի հետ: Նրա խոսքով՝ սենատորը, որը վերջերս էր վերադարձել Ուկրաինայից, գանգատվել է հոգնածությունից:

«Նա ասաց. «Ես լավ եմ, բայց հոգնած եմ»»։ Եվ այդ զրույցից շատ կարճ ժամանակ անց նա անհետացավ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Leave a comment