ՌԴ ԶՈւ–ն հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող օբյեկտներին

Բաժանորդագրվել

ՌԴ ՊՆ–ն տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՌԴ զինվորականները հարվածել են Ուկրաինայի վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային ուժերը և հրետանին հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև հեռահար անօդաչու թռչող սարքերի պահեստավորման և հավաքման արհեստանոցներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման վայրերին 148 շրջաններում։

Մեկ օրում ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է 715 անօդաչու, 7 կառավարվող ռումբ և HIMARS 2 արկ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment