Բելգիայի փոխվարչապետը վերահաստատել է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը

Հուլիսի 9-ին Բրյուսելում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ հանդիպման շրջանակներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը առանձնազրույց է ունեցել Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պղևոյի հետ։

Առանձնազրույցի ընթացքում դեսպան Բալայանը շեշտել է վերջին տարիներին երկկողմ համագործակցության բոլոր բնագավառներում արձանագրված աննախդեպ զարգացումները՝ կարևորելով փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը։

Նախարար Պղևոն վերահաստատել է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությունն ընդլայնելու և համապատասխան քայլերի իրագործման պատրաստակամությունը։

Ընդգծվել է Բելգիայի կառավարության կազմավորման հռչակագրի և Դաշնային խորհրդարանի կողմից երկու միաձայն ընդունված բանաձևերի՝ Հայաստանի հետ փոխգործակցությունը ընդլայնելու վերաբերյալ դրույթների իրագործման կարևորությունը։

Բելգիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment