Սառցե ջուրը, պաղպաղակը և գազավորված ըմպելիքները անվտանգ են մարդկանց մեծամասնության համար շոգ եղանակին, բայց նրանք, ովքեր սառը սնունդ և ըմպելիքներ ընդունելիս կերակրափողի սպազմեր են ունենում, պետք է խուսափեն դրանցից, «Լենտա»-ին ասել է գաստրոէնտերոլոգ Տատյանա Գոլովչանսկայան։
Մասնագետը պարզաբանել է, որ նման սպազմերը կարող են ուղեկցվել ցավով կամ կրծքոսկրի ետևում ճնշման զգացողությամբ։ Երբեմն կուլ տալը դժվարանում է, իսկ երբեմն՝ սնունդը կպչում է։
Գոլովչանսկայան խորհուրդ է տվել այս ռեակցիան զգացած մարդկանց չխմել ջուր անմիջապես սառնարանից կամ չավելացնել շատ սառույց իրենց ըմպելիքներին։ Բժիշկը նաև պարզաբանել է, որ նրանք, ովքեր սառը ըմպելիքներից սպազմեր չեն ունենում, կարող են դրանք խմել։