https://arm.sputniknews.ru/20260714/anvavvor-hamakargichner-inch-e-arajarkum-rusastany-erevani-zhamanakakic-transpvorti-hamar-104457153.html
Անվավոր համակարգիչներ․ ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը Երևանի ժամանակակից տրանսպորտի համար
Անվավոր համակարգիչներ․ ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը Երևանի ժամանակակից տրանսպորտի համար
Sputnik Արմենիա
Ռուսական ընկերությունները պատրաստ են Երևանի քաղաքապետարանին առաջարկել մետրոյի և էլեկտրատրանսպորտի ժամանակակից լուծումներ, որոնք ներառում են «թվային… 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T08:55+0400
2026-07-14T08:55+0400
2026-07-14T08:55+0400
հայաստան
ռուսաստան
տրանսպորտ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104431139_0:0:1280:721_1920x0_80_0_0_bee85d4741f8533e5711b123d1a4c031.jpg.webp
Ռուսական ընկերությունները պատրաստ են մետրոյի արդիականացման և էլեկտրատրանսպորտի զարգացման նախագծեր առաջարկել Երևանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչի տեղակալ, առևտրային ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Խմելնիցկին։Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ համագործակցում է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ինստիտուտի հետ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծի շուրջ, իսկ նոր գնացքների մատակարար կարող է դառնալ «Տրանսմաշհոլդինգը», որի կազմում ընդգրկված է Միտիշչիի վագոնաշինական գործարանը, որը մետրոյի վագոններ էր արտադրում Խորհրդային Միության քաղաքների համար։— Դուք բոլորովին վերջերս եք աշխատանքի անցել Հայաստանում։ Համագործակցության ո՞ր ուղղություններն եք համարում առավել հեռանկարային։— Ես Հայաստանում աշխատանքի եմ անցել հունիսի 17-ին։ Մինչ Երևանում նշանակվելը աշխատել եմ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունում, որտեղ զբաղվել եմ արդյունաբերական զարգացման և ձեռնարկությունների հետ փոխգործակցության հարցերով։Չնայած ռուս-հայկական առևտրի կառուցվածքում փոփոխություններ են եղել, բայց ծավալը շարունակում է զգալի մնալ։ 2025 թվականի արդյունքներով ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 6,4 մլրդ դոլար։ Այսօր Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են ոչ միայն տեխնիկայի մատակարարումները, այլև համատեղ նախագծեր տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի և թվային տնտեսության ոլորտներում։Գործնականում ցանկացած ժամանակակից ենթակառուցվածքային նախագիծ այսօր միաժամանակ նաև թվային է։ Մետրոն, ավտոմոբիլային ճանապարհները, էլեկտրաբուսները կամ լոգիստիկ կենտրոններն անհնար է պատկերացնել առանց կառավարման խելացի համակարգերի, տվյալների մշակման և ավտոմատացման։— Մի քանի տարի առաջ Երևանի քաղաքապետարանը բանակցում էր ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության հետ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի շուրջ։ Առևտրային ներկայացուցչությունը է տեղեկություն ստացե՞լ է այս նախագծի զարգացման ընթացքի մասին։— Մենք մշտական կապի մեջ ենք «Մետրոգիպրոտրանսի» և ռուսական այլ կազմակերպությունների հետ ու պատրաստ ենք աջակցել հայ գործընկերների հետ նրանց փոխգործակցությանը։«Մետրոգիպրոտրանս» ԲԲԸ-ն շուրջ հարյուր տարի զբաղվում է մետրոյի, երկաթուղային և քաղաքային ենթակառուցվածքների նախագծմամբ, մասնակցել է խոշոր տրանսպորտային նախագծերի իրականացմանը և եզակի ինժեներական դպրոց ունի։Այսօր մետրոյի շինարարությունը սկսվում է թունել փորելուց դեռ շատ առաջ։ Արդեն նախագծման փուլում ստեղծվում է ապագա գծի թվային մոդելը և դրա ինտեգրումը վերգետնյա տրանսպորտի հետ։ Դա թույլ է տալիս նախապես գնահատել ինժեներական լուծումների արդյունավետությունը և զգալիորեն նվազեցնել շինարարության փուլի ռիսկերը։— Դիտարկվե՞լ են արդյոք ռուսական ընկերությունների, մասնավորապես «Տրանսմաշհոլդինգ» ընկերության առաջարկները Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի թարմացման վերաբերյալ։— «Տրանսմաշհոլդինգը» Ռուսաստանի տրանսպորտային մեքենաշինության առաջատարներից է։ Ընկերությունը մետրոյի ժամանակակից գնացքներ է թողարկում ՌԴ խոշորագույն քաղաքների համար։ Դրանք հագեցած են կառավարման խելացի համակարգերով, սարքավորումների թվային դիագնոստիկայով, էներգախնայողության և անվտանգության ավտոմատ վերահսկողության տեխնոլոգիաներով։Առևտրային ներկայացուցչությունը պատրաստ է աջակցել, որ այս առաջարկները քննարկվեն հայկական կողմի հետ։— Երևանն աստիճանաբար թարմացնում է հանրային տրանսպորտի պարկը և դիտարկում է էլեկտրատրանսպորտի զարգացումը։ Ի՞նչ կարող են առաջարկել ռուսական ընկերությունները։— Մոսկվան էլեկտրաբուսների խոշորագույն պարկերից մեկն ունի Եվրոպայում և վերջին տարիներին զգալի փորձ է կուտակել դրանց շահագործման ու քաղաքային տրանսպորտային համակարգում ինտեգրման գործում։Հենվելով այդ փորձի վրա՝ ռուսական ընկերությունները պատրաստ են հայ գործընկերներին առաջարկել համալիր լուծումներ՝ լիցքավորման ենթակառուցվածքի ստեղծումից մինչև խելացի համակարգերի ներդրում, որոնք թույլ են տալիս իրական ժամանակում օպտիմալացնել հանրային տրանսպորտի երթևեկությունը։Երևանի համար նման տեխնոլոգիաները կարող են զգալի հետաքրքրություն ներկայացնել, քանի որ ակտիվ զարգանում է որպես ժամանակակից մայրաքաղաք— Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության դերը երկու երկրների արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության զարգացման գործում։— Հայաստանում արդեն իսկ ռուսական ընկերությունները հաջողությամբ աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և արդյունաբերության ոլորտներում։Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությանը կից գործում է Թվային կցորդի ծառայությունը, որը ռուսական ՏՏ ընկերություններին օգնում է գործընկերներ գտնել հայկական շուկայում և զարգացնել համագործակցությունը թվային լուծումների ոլորտում։Այս աշխատանքը համակարգում է տեխնիկական գիտությունների թեկնածու, ավտոմատացված նախագծման համակարգերի և թվային տրանսֆորմացիայի ոլորտի մասնագետ, թվային կցորդ Ալեքսեյ Օրդինը։Զրուցեց Արամ Գարեգինյանը
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104431139_43:0:1180:853_1920x0_80_0_0_efc253c8332d653fd2fa7d9148f39d82.jpg.webp
հայաստան, ռուսաստան, տրանսպորտ, երևան
հայաստան, ռուսաստան, տրանսպորտ, երևան
Ռուսական ընկերությունները պատրաստ են Երևանի քաղաքապետարանին առաջարկել մետրոյի և էլեկտրատրանսպորտի ժամանակակից լուծումներ, որոնք ներառում են «թվային երկվորյակներ» և իրական ժամանակում երթևեկության վերլուծության համակարգեր։
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ համագործակցում է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ինստիտուտի հետ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծի շուրջ, իսկ նոր գնացքների մատակարար կարող է դառնալ «Տրանսմաշհոլդինգը», որի կազմում ընդգրկված է Միտիշչիի վագոնաշինական գործարանը, որը մետրոյի վագոններ էր արտադրում Խորհրդային Միության քաղաքների համար։
— Դուք բոլորովին վերջերս եք աշխատանքի անցել Հայաստանում։ Համագործակցության ո՞ր ուղղություններն եք համարում առավել հեռանկարային։
Գործնականում ցանկացած ժամանակակից ենթակառուցվածքային նախագիծ այսօր միաժամանակ նաև թվային է։ Մետրոն, ավտոմոբիլային ճանապարհները, էլեկտրաբուսները կամ լոգիստիկ կենտրոններն անհնար է պատկերացնել առանց կառավարման խելացի համակարգերի, տվյալների մշակման և ավտոմատացման։
— Մի քանի տարի առաջ Երևանի քաղաքապետարանը բանակցում էր ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության հետ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի շուրջ։ Առևտրային ներկայացուցչությունը է տեղեկություն ստացե՞լ է այս նախագծի զարգացման ընթացքի մասին։
— Մենք մշտական կապի մեջ ենք «Մետրոգիպրոտրանսի» և ռուսական այլ կազմակերպությունների հետ ու պատրաստ ենք աջակցել հայ գործընկերների հետ նրանց փոխգործակցությանը։
«Մետրոգիպրոտրանս» ԲԲԸ-ն շուրջ հարյուր տարի զբաղվում է մետրոյի, երկաթուղային և քաղաքային ենթակառուցվածքների նախագծմամբ, մասնակցել է խոշոր տրանսպորտային նախագծերի իրականացմանը և եզակի ինժեներական դպրոց ունի։
Այսօր մետրոյի շինարարությունը սկսվում է թունել փորելուց դեռ շատ առաջ։ Արդեն նախագծման փուլում ստեղծվում է ապագա գծի թվային մոդելը և դրա ինտեգրումը վերգետնյա տրանսպորտի հետ։ Դա թույլ է տալիս նախապես գնահատել ինժեներական լուծումների արդյունավետությունը և զգալիորեն նվազեցնել շինարարության փուլի ռիսկերը։
— Դիտարկվե՞լ են արդյոք ռուսական ընկերությունների, մասնավորապես «Տրանսմաշհոլդինգ» ընկերության առաջարկները Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի թարմացման վերաբերյալ։
— «Տրանսմաշհոլդինգը» Ռուսաստանի տրանսպորտային մեքենաշինության առաջատարներից է։ Ընկերությունը մետրոյի ժամանակակից գնացքներ է թողարկում ՌԴ խոշորագույն քաղաքների համար։ Դրանք հագեցած են կառավարման խելացի համակարգերով, սարքավորումների թվային դիագնոստիկայով, էներգախնայողության և անվտանգության ավտոմատ վերահսկողության տեխնոլոգիաներով։
Առևտրային ներկայացուցչությունը պատրաստ է աջակցել, որ այս առաջարկները քննարկվեն հայկական կողմի հետ։
— Երևանն աստիճանաբար թարմացնում է հանրային տրանսպորտի պարկը և դիտարկում է էլեկտրատրանսպորտի զարգացումը։ Ի՞նչ կարող են առաջարկել ռուսական ընկերությունները։
— Մոսկվան էլեկտրաբուսների խոշորագույն պարկերից մեկն ունի Եվրոպայում և վերջին տարիներին զգալի փորձ է կուտակել դրանց շահագործման ու քաղաքային տրանսպորտային համակարգում ինտեգրման գործում։
Հենվելով այդ փորձի վրա՝ ռուսական ընկերությունները պատրաստ են հայ գործընկերներին առաջարկել համալիր լուծումներ՝ լիցքավորման ենթակառուցվածքի ստեղծումից մինչև խելացի համակարգերի ներդրում, որոնք թույլ են տալիս իրական ժամանակում օպտիմալացնել հանրային տրանսպորտի երթևեկությունը։
Երևանի համար նման տեխնոլոգիաները կարող են զգալի հետաքրքրություն ներկայացնել, քանի որ ակտիվ զարգանում է որպես ժամանակակից մայրաքաղաք
— Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության դերը երկու երկրների արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության զարգացման գործում։
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությանը կից գործում է Թվային կցորդի ծառայությունը, որը ռուսական ՏՏ ընկերություններին օգնում է գործընկերներ գտնել հայկական շուկայում և զարգացնել համագործակցությունը թվային լուծումների ոլորտում։
Այս աշխատանքը համակարգում է տեխնիկական գիտությունների թեկնածու, ավտոմատացված նախագծման համակարգերի և թվային տրանսֆորմացիայի ոլորտի մասնագետ, թվային կցորդ Ալեքսեյ Օրդինը։
Զրուցեց Արամ Գարեգինյանը