Փարիզի մերձակայքում ավելի քան 1000 հեկտար անտառ է այրվել

Բաժանորդագրվել

Իրավապահները հրկիզման կասկածանքով 44 մարդու են ձերբակալել:

Ֆրանսիայում անտառային հրդեհի մակերեսը հասել է 1000 հեկտարի: Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները

Նշվում է, որ հրդեհը մոլեգնում է Ֆոնտենբլո անտառում, որը գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա:

Ուժեղ քամու պատճառով ծուխը տարածվում է շրջակայքում։ Ավելի քան 99 մարդ է տարհանվել այդ տարածքից։

Երկու ջրցան ինքնաթիռներ անընդհատ աշխատում են և Սենայից ջուր են վերցնում կրակը մարելու համար։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը ենթադրում է, որ սա կանխամտածված հրկիզում է։

Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ անտառային հրդեհների սեզոնի մեկնարկից ի վեր իրավապահները հրկիզման կասկածանքով արդեն 44 մարդու են ձերբակալել:

Հիշեցնենք, որ այս տարի Ֆրանսիայում անոմալ շոգ է։ Հունիսի վերջին երկրի օդերևութաբանական ծառայությունը եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակն էր սահմանել 96 դեպարտամենտներից 72-ում։ Ջերմաստիճանը մոտեցել էր +40–ի։

Բանգկոկում 27 մարդ է զոհվել բարում բռնկված հրդեհի հետևանքով

Leave a comment