Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի 23-րդ թողարկման պաշտոնական բացման արարողությունը։
Ազդարարվել է մեկշաբաթյա կինոփառատոնի մեկնարկը, որի ընթացքում կներկայացվեն տասնյակ ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, կանցկացվեն հանդիպումներ միջազգային կինոգործիչների հետ, ինչպես նաև մրցութային ու հատուկ ծրագրեր։