Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը հաշվարկել է թիմերի չեմպիոնական շանսերը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպումներից առաջ։
Չեմպիոնության գլխավոր հավակնորդ է համարվում Ֆրանսիայի հավաքականը, որի հաղթանակը գնահատվում է 33,81 տոկոս հավանականությամբ։
Երկրորդ տեղում է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան է (24,16 տոկոս), եռյակը եզրափակում են անգլիացիները (21,97 տոկոս):
Ըստ սուպերհամակարգչի՝ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հաղթանակի հավանականությունն ամենափոքրն է՝ 20,06 տոկոս։
Հիշեցնենք, որ Ֆրանսիա – Իսպանիա հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին, իսկ Անգլիա – Արգենտինա խաղը՝ հուլիսի 15-ին։