Դեսպան Տիգրան Մկրտչյանը և Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները

Ալբանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը. (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, արտաքին գործերի նախկին նախարար Իգլի Հասանիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ալբանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական կապերի հաստատման և համագործակցության նոր ձևաչափերի ձևավորման հնարավորությունները։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Իգլի Հասանիին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում անցկացնելու հարցում Ալբանիայի ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը, Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և Հայաստանի եվրոպական ուղղությունը։

Իգլի Հասանին ողջունել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով նպաստել Հայաստանի ԱԺ համապատասխան հանձնաժողովների հետ կապերի հաստատմանը։ Նա կարևորել է նաև երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության, ազատականացված վիզային ռեժիմի, առևտրատնտեսական կապերի և գործարար շփումների զարգացումը։
Զրուցակիցները քննարկել են նաև հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները։

Հունաստանում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment