ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանի հարավում մի շարք պայթյուններ են գրանցվել

ԱՄՆ-ի իրականացրած հարվածներից հետո Իրանի հարավային մի շարք շրջաններում պայթյունների ձայներ են լսվել։

Հաղորդվում է, որ Բենդեր Աբբաս նավահանգստի շրջանում որոտացել է ավելի քան 15 հզոր պայթյուն։

Երեք պայթյուն է գրանցվել նաև Ջասկ քաղաքում։

Բացի այդ, պայթյունների ձայներ են լսվել Բուշերի նահանգի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Բուշեր և Քենգան քաղաքներում։

Պայթյունների պատճառների, հասցված վնասների և հնարավոր զոհերի կամ վիրավորների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ առայժմ չեն հրապարակվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment