ԱՄՆ-ի իրականացրած հարվածներից հետո Իրանի հարավային մի շարք շրջաններում պայթյունների ձայներ են լսվել։
Հաղորդվում է, որ Բենդեր Աբբաս նավահանգստի շրջանում որոտացել է ավելի քան 15 հզոր պայթյուն։
Երեք պայթյուն է գրանցվել նաև Ջասկ քաղաքում։
Բացի այդ, պայթյունների ձայներ են լսվել Բուշերի նահանգի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Բուշեր և Քենգան քաղաքներում։
Պայթյունների պատճառների, հասցված վնասների և հնարավոր զոհերի կամ վիրավորների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ առայժմ չեն հրապարակվել։