Իրանը նորից հարվածել է ամերիկյան թիրախներին, Թեհրանը դադարեցնում է Վաշինգտոնի հետ հուշագրի կատարումը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Բահրեյնում և Օմանում ամերիկյան թիրախների վրա նոր հարվածների հինգերորդ ալիքի մասին։

Բահրեյնի Ջուֆեյր շրջանում ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներն են ենթարկվել հարձակման, իսկ Օմանում ոչնչացվել են ԱՄՆ օդային վաղ նախազգուշացման (FPS) կայաններն ու ծովային ռադարները։

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ հարվածել է Իրանի Մահշահր քաղաքում տեղակայված գյուղատնտեսական ջրհանին։

Իրանի արտաքին գործերի նախարարության հայտնել է, որ Թեհրանը նույնպես կդադարեցնի Վաշինգտոնի հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը, մինչև ԱՄՆ-ն չվերադառնա պարտավորությունների կատարմանը։ «Սկզբից մենք խոսել ենք «պարտավորություն պարտավորության դիմաց» սկզբունքի մասին։ Եթե մյուս կողմը կատարի իր պարտավորությունները, մենք նույնպես կկատարենք մերը», – ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Բաղային նշել է, որ Իրանը չի համաձայնվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից իր միջուկային օբյեկտների ստուգումներին։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ավելի վաղ հայտարարել էր, որ ԱԷՄԳ-ն ակնկալում է մուտք գործել իրանական միջուկային օբյեկտներ առաջիկա շաբաթների ընթացքում։

Leave a comment